Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Օրակարգում միգրանտների հոսքը Եվրոպա կանխելու շուրջ Եվրամիության և Թուրքիայի անցյալ տարվա համաձայնության կատարման խնդիրն է: Բացի այդ, կանցլերը և նախագահը կքննարկեն անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Գերմանիայում ապաստանած թուրք մի քանի տասնյակ զինծառայողներին Թուրքիա արտահանձնելու հարցը: