Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագինը այսօրվանից նվազում է


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Հայաստանում այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Բնակիչների համար մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը կնվազի 1.22 դրամով՝ կազմելով 44.98 դրամ, գիշերային սակագինը կկազմի դրանից 10 դրամով պակաս՝ 34.98 դրամ:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային սակագինը կկազմի 40 դրամ, գիշերայինը՝ 30 դրամ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշումն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG