Մատչելիության հղումներ

Դատական փորձաքննությունը հաստատել է Լեխ Վալենսայի համագործակցությունը հատուկ ծառայությունների հետ


Լեխ Վալենսա
Լեխ Վալենսա

Կրակովի դատական փորձաքննությունների ինստիտուտը հաստատել է փաստաթղթերի հավաստիությունը, որոնց համաձայն Լեհաստանի նախկին նախագահ և «Սոլիդարություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսան եղել է պետական անվտանգության գաղտնի գործակալ: Այս մասին Ազգային հիշողությունների ինստիտուտում հայտարարել է Լեհաստանի դատախազ Անջեյ Պոզորսկին:

Վերջինիս խոսքերով Վալենսան փաստաթուղթ է ստորագրել՝ պարտավորվելով տեղեկատվություն տրամադրել գաղտնի ծառայություններին: Փաստաթղթերում նաև անդորրագրեր կան, որոնց համաձայն Վալենսան ստորագրել է գումար ստանալու համար:

Այս փաստաթղթերը հայտնաբերվել են անցած տարի՝ Լեհաստանի կոմունիստ վերջին ներքին գործերի նախարար Չեսլավ Կիշչակի տանը: Մահացած գեներալը Լեհաստանի ներքին գործերի նախարար է եղել 1981-1990 թվականներին, փաստաթղթերը առգրավել են նրա այրուց:

Նոբելյան մրցանակակիր, 73-ամյա Լեխ Վալենսան, ով այս պահին գտնվում է արտասահմանում, հերքել է մեղադրանքները: Սոցցանցում նա վստահեցրել է, որ իր կողմից գրված որևէ փաստաթուղթ չի կարող լինել: Այս հայտարարություններից հետո Լեհաստանում հետաքննությունն է սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG