Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ


Միացյալ Նահանգների խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնի իրանական հրթիռային փորձարկման կապակցությամբ:

«Հունվարի 29-ին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման առնչությամբ Միացյալ Նահանգները խնդրել է Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություններ հրավիրել», - տեղեկացրել է ԱՄՆ-ի առաքելությունը ՄԱԿ-ում:

Նիկկի Հեյլիի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Միացյալ Նահանգների առաքելության առաջին նմանատիպ նախաձեռնությունն է:

Ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ կբարձրացնեն Իրանի հրթիռային փորձարկման հարցը, եթե պարզեն, որ այն խախտում է ՄԱԿ-ի բանաձևը, որն արգելում է Իրանին ստեղծել «միջուկային մարտագլխիկ կրելու ունակ» հրթիռներ: Իրանը պարբերաբար անտեսում է այս սահմանափակումը:

Իսրայելը նույնպես կոչ է արել Անվտանգության խորհրդին պատժել Իրանին նմանատիպ փորձարկումների համար, բայց Ռուսաստանը և Չինաստանը նախկինում թույլ չեն տվել այդօրինակ փորձարկումների համար նոր պատժամիջոցներ սահմանել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG