Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կզրկվի 2018-ի ձմեռային Պարալիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորությունից


Ռուսաստանցի լողորդը՝ մարզումների ժամանակ, արխիվ
Ռուսաստանցի լողորդը՝ մարզումների ժամանակ, արխիվ

Միջազգային պարալիմպիկ խաղերի հանձնաժողովը կարգելի ռուսաստանցի մարզիկներին՝ մասնակցել 2018 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերին, որոնք պետք է տեղի ունենան Հարավային Կորեայում:

Հանձնաժողովն իր հիմնավորման մեջ նշել է, թե Ռուսաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկել՝ երաշխավորելու, որ մարզիկները զերծ կմնան խթանիչներ օգտագործելուց:

Հիշեցնենք, որ դոպինգային սկանդալի պատճառով Ռուսաստանին արգելվել էր նաև մասնակցել անցած տարի Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG