Ավելի քան 1 միլիոն մարդ առցանց խնդրագիր է ստորագրել՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա չեղարկելու համար: Եվս 100 հազար ստորագրություն հավաքելու դեպքում խնդրագիրը կարող է քննարկման առարկա դառնալ բրիտանական խորհրդարանում:
BBC-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այսօր օրենսդիրները կանդրադառնան այս հարցին:
Բրիտանացիների բողոքը պայմանավորված է Դոնալդ Թրամփի՝ օրերս ստորագրած որոշմամբ, որով ժամանավորապես արգելվում է մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ: