Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ընդհատել է հանդիպումները Գերմանիայում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդհատել է հանդիպումները Գերմանիայում՝ Ավդիիվկա քաղաքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով:

Ըստ պաշտոնական տվյալների, հունվարի 30-ի գիշերը զինված անջատականները գնդակոծել են Դոնեցկի մոտ գտնվող քաղաքը, առնվազն 12 մարդ մահացել է:

Պորոշենկոյի մամլո քարտուղարը «Ինտեֆաքս»-ին փոխանցել է, որ Ավդիիվկայում արտակարգ իրավիճակ է և կարող է հասնել հումանիտար աղետի:

Ավելի վաղ Գերմանիայում Պորոշենկոն հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ պնդելով, որ Արևմուտքը պետք է խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG