Մատչելիության հղումներ

Կանադայի իշխանությունները Քվեբեկի մզկիթի վրա հարձակումը ահաբեկչություն են որակում


Կանադայում, Քվեբեկի մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով վեց մարդ է սպանվել, ութը վիրավորվել են: Այս տվյալները հատնում է Քվեբեկի ոստիկանությունը:

Կանադայի իշխանությունները զինված հարձակումը որակել են որպես «ահաբեկչական հարձակում մահմեդականների վրա»:

Հարձակումը կատարվել է կիրակի երեկոյան՝ մահմեդականների աղոթքի ժամին: Այդ պահին Քվեբեկի մահմեդական մշակութային կենտրոնում գործող մզկիթում մոտավորապես 50 հավատացյալ կար:

Քվեբեկի ոստիկանության մամուլի խոսնակ Քրիստիան Կուլոմբը հայտնել է, որ երկու կասկածյալ է ձերբակալվել: Ֆրանսերեն հեռարձակվող «Ռադիո-Կանադա»-ն հաղորդել է, որ հարձակվողները երկուսն են եղել, նրանք դիմակավորված մտել են մզկիթ և հրազենից կրակ բացել: Ավելի վաղ «Ռոյթերզ»-ը հաղորդել էր, որ հարձակվողները երեքն էին:

Քվեբեկի նահանգի վարչապետ Ֆիլիպ Կույարն ասել է, թե սա «բարբարոսական բռնություն» է, որը նա որակել է որպես «ահաբեկչական հարձակում մահմեդականների վրա»: Նա նաև նշել է, որ կառավարությունը «մոբիլիզացվել է ապահովելու համար Քվեբեկի բնակիչների անվտանգությունը»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես մզկիթի վրա կատարված հարձակումը որակել է «ահաբեկչական հարձակում մահմեդականների վրա»:

Նա ասել է, թե շատ ցավալի է տեսել այդպիսի անիմաստ բռնություն:

«Բազմազանությունը մեր ուժն է, և կրոնական հանդուրժողականությունը կանադացիների համար թանկագին արժեք է», - ասել է Կանադայի վարչապետը՝ նշելով, որ իրավապահ համակարգը կպաշտպանի բոլոր կանադացիների իրավունքները և կգործադրի բոլոր ջանքերը այս գործողությունը և բոլոր անհանդուրժողական գործողություններ իրականացնողներին հայտնաբերելու համար:

Քվեբեկի քաղաքապետ Ռեժի Լաբոմը ասել է, թեոչ մեկը չպետք է կյանքի գնով վճարի իր ազգային պատկանելության, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ հավատքի համար:

Քվեբեկում վաղը նախատեսում էմահմեդականներինհամերաշխություն հայտնելուհանրահավաք անցկացնել:

Քվեբեկի հարձակումը հաջորդեց Կանադայի կառավարության հայտարարությանն այն մասին, որ Կանադան գրկաբաց կընդունի մահմեդական ներգաղթյալներին և փախստականներին, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ կասեցվեց նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով:

Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդները դատապարտել են Քվեբեկի մզկիթի վրա կատարված հարձակումը: Նյու Յորքի քաղաքապետը Թվիթերում գրել է, որ ուժեղացվել է Նյու Յորքի մզկիթների անվտանգության ապահովումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG