Մատչելիության հղումներ

Տիգրան Թամամյանը նշանակվել է Արաբկիրի քննչական բաժնի պետ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի այսօրվա հրամանագրով՝ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Ըստ կոմիտեի հաղորդագրության, նույն օրն Աղվան Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արաբկիրի քննչական բաժնում և ներկայացրել Տիգրան Թամամյանին։

ՔԿ նախագահը կարևորել է աշխատանքային կարգապահությունը և հանձնարարականներ տվել՝ քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հովսեփյանն ընդգծել է յուրաքանչյուր քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործերով ինքնուրույնության ու պատասխանատվության դրսևորման կարևորությունը։

«Քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, ինչը պետք է դրսևորվի քրեական գործերով բազմակողմանի քննության ապահովմամբ, բոլոր հանգամանքների անկողմնակալ հետազոտմամբ՝ ձեռք բերելով թե՛ մեղադրող և թե՛ արդարացնող ապացույցները։ Յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսևորել իր անկախությունը՝ ի շահ քրեական գործի քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման», - ասել է Հովսեփյանը՝ անընդունելի համարելով դատավարական լիազորությունների չարաշահումը և նշելով, որ նման խախտումներ արձանագրվելու դեպքում կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG