Մատչելիության հղումներ

Հեպատիտ A-ի բռնկում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում


Հիվանդանոց, արխիվ
Հիվանդանոց, արխիվ

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում հեպատիտ A-ի բռնկում է արձանագրվել։

Մարզի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերի 18-ից մինչև այս տարվա հունվարի 26-ը Տուլուն քաղաքում գրանցվել է վիրուսային հեպատիտ A-ով հիվանդացության 36 դեպք: Վարակվածների շրջանում կան դպրոցականներ և ուսանողներ։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բոլոր հիվանդները հոսպիտալացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG