Այսօր Թբիլիսիում փողոց են դուրս եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վրացի կողմնակիցները:
«Վրացական գաղափար» միավորմանև «Կանանց կուսակցության» մի քանի տասնյակ անդամներ երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում` Վրաստանի իշխանություններից երկրի ազգային շահերի գործուն պաշտպանություն պահանջելով և աջակցություն հայտնելով Դոնալդ Թրամփին:
«Մեզ համար անընդունելի են այն կեղծ ազատական գաղափարները որոնք համակել են ողջ աշխարհը, այդ թվում Վրաստանը: Մենք աջակցում ենք Դոնալդ Թրամփին», -հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Լևան Չիչուան: