Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ 60 պատվիրակներ պահանջում են հետաքննել Ադրբեջանի կողմից այս կառույցում կաշառք բաժանելու դեպքերը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թվով 60 պատվիրակներ ուրբաթ օրը Ստրասբուրգում համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջել են հետաքննել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատվիրակներին կաշառելու մասին արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ խոսքը 2013-ին տեղի ունեցած մի դրվագի մասին է, երբ իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն և ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ կաշառել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներից մի քանիսին` Ադրբեջանում քաղբանտարկյալներին նվիրված զեկույցի ընդունումը արգելափակելու նպատակով:

ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են անկախ մարմին ստեղծել սկանդալային այս պատմությունը հետաքննելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG