Բելառուսը Սերբիային հակաօդային պաշտպանության «Բուկ» համակարգեր և «Միգ 29» մակնիշի ռազմական ինքնաթիռներ է նվիրում: Այս մասին Մինսկ կատարած այցից հետո հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչը:
Նրա խոսքով «Բուկ» հակաօդային համալիրների երկու դիվիզիոնները և ութ ռազմական ինքնաթիռները Բելգրադին կփոխանցվեն պայմանով, որ դրանց արդիականացման համար վճարի սերբական կողմը:
Բելառուսական ռազմական տեխնիկան Սերբիա կմատակարարվի արդեն 2018 թվականին:
Ավելի վաղ Ռուսաստանն էր որոշում կայացրել Սերբիան անհատույց վեց «Միգ-29», 30 «T-72» մակնիշի տանկ և մի քանի տասնյակ հետևակի ռազմական մեքենա տրամադրելու մասին: