Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր պաշտոնական այցով ժամանել է Անկարա:
Թուրքիայի մայրաքաղաքում կայացել են Թերեզա Մեյի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Առաջիկա ժամերին բրիտանական կառավարության ղեկավարը կհանդիպի նաև իր թուրք պաշտոնակից Բինալի Յըլդըրըմի հետ:
Թուրքական աղբյուրների տեղեկություններով բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներն են Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանն ու ահաբեկչության դեմ պայքարի հեռանկարները, Կիպրոսի կարգավորումը, ինչպես նաև երկկողմ ապրանքաշրջանառությունը մեծացնելու հնարավորությանը: