Մատչելիության հղումներ

Մերկելն ու Օլանդը քննարկել են Եվրամիության ներքին և արտաքին մարտահրավերները


Բեռլինում այսօր հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Համատեղ ասուլիսում նրանք նշել են, որ Եվրոպական Միությունը պետք է համախմբվի՝ դիմակայելու համար արտաքին և ներքին մարտահրավերներին:

«Եվրամիությունը հայտվել է ներքին և արտաքին մեծ մարտահրավերների դիմաց և մեր համոզմամբ՝ մենք կարող ենք դրանք հաղթահարել միայն միասին», - ասել է Մերկելը ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և հանձնառությունները:

Ֆրանսուա Օլանդն ասել է. - «Մենք ուժեղ ենք միայն միասնաբար և դա հատկապես հրատապ է ներկայիս անհանգիստ ժամանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG