Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարարը հրաժարական է տվել


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարական է տվել: Երկրի նախագահ Յոախիմ Գաուկն այսօր ընդունել է Շտայնմայերի հրաժարականը: Նրա փոխարեն Գերմանիայի արտգործնախարար է նշանակվել էկոնոմիկայի նախկին նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը առաջադրվելու է նախագահի թեկնածու:

Ընտրությունը անցկացվելու է փետրվարի 12-ին:

Գերմանիայի նախագահն ընտրվում է Դաշնային ժողովի հատուկ նիստում, որն անցկացվում է միայն այդ նպատակով:

Գերմանիայի նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, սահմանափակ լիազորություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG