Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում այցելել են ցմահ դատապարտյալներին


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները երեկ չհայտարարված հատուկ այց են կատարել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ: Խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկվել և լուծվել է տեղում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոնշյալ անձանց բողոքների հիման վրա սկսվել է գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ են պահանջվել համապատասխան պետական մարմիններից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG