Մատչելիության հղումներ

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ չեղարկում է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը:

«Այս առավոտ մենք տեղեկացրել ենք Սպիտակ տանը, որ ես ներկա չեմ գտնվի հաջորդ երեքշաբթի ԱՄՆ-ի նախագահի հետ ծրագրված հանդիպմանը», - «Թվիթեր»-ում գրել է Պենյա Նիետոն:

Մեքսիկայի ղեկավարի այս քայլին նախորդել էր Թրամփի թվիթերյան գրառումը, որում նա նշել էր՝ լավ կլինի, որ հանդիպումը չկայանա, եթե Պենյա Նիետոն շարունակելու է պնդել, որ Մեքսիկան չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին կառուցվելիք պատի համար:

Թրամփը, հավատարիմ մնալով նախընտրական խոստումին, ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին:

«Մեքսիկան ամբողջությամբ, 100 տոկոսով փոխհատուցելու է կառուցման համար ծախսված գումարը: Մենք բավական արագ կսկսենք բանակցությունները, ասում եմ ձեզ` նրանք վճարելու են: Գուցե դա լինի ինչ-որ բարդ սխեմայով, սակայն, հավատացեք, այն, ինչ ես անում եմ բխում է Միացյալ Նահանգների շահերից», - ABC News-ին տված հարցազրույցում պնդել է նորընտիր նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG