Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար


Բեռնատարների կուտակում Լարսի անցակետում, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 15:30-ի դրությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG