Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը մերժում է ռուսների կազմած Սահմանադրության նախագիծը


Ղազախստան - Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում, 23-ը հունվարի, 2017թ․

Սիրիայի ընդդիմությունը մերժել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանը ներկայացրել է Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

«Մենք ասացինք, որ միայն սիրիացիները կարող են կազմել Սիրիայի Սահմանադրությունը», - Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասել է ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Յահյա ալ-Արիդին և ավելացրել. - «Ռուսները նախագիծը դրել են սեղանին, բայց մենք նույնիսկ չենք դիպել դրան»:

Հունվարի 24-ին Աստանայում բանակցությունների ավարտին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են, որ համատեղ ջանքերով կփորձեն նպաստել Սիրիայում անցած տարվա վերջին հաստատված հրադադարի պահպանմանը:

Վաղը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի ընդդիմության հետ, սակայն առայժմ հայտնի չէ, թե սիրիական կողմից ով է մասնակցելու այդ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG