Ռուսաստանը զգուշավորությամբ է արձագանքել Սիրիայում փախստականների և տեղահանվածների համար անվտանգության հատուկ գոտիներ սահմանելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը:
Մոսկվայում ասել են, որ ամերիկացիներն այդ առաջարկի և դրա հնարավոր հետևանքների հարցը չեն քննարկել ռուսական կողմի հետ:
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հատուկ գոտիներ ստեղծել Սիրիայում, ինչը թույլ կտա կրճատել միգրանտների ներհոսքը ԱՄՆ:
«Կարևոր է, որ նախաձեռնությունը չվատթարացնի փախստականների վիճակը Սիրիայում», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: