Մատչելիության հղումներ

Իտալական հյուրանոցի փլատակներից դուրս են բերվել բոլոր զոհվածների մարմինները


Փրկարարները Rigopiano հյուրանոցի փլատակներից դուրս են բերել բոլոր զոհվածների մարմինները։ Այսպիսով, զոհվածների թիվը հասավ 29-ի։

Հիշեցնենք, հունվարի 18-ին Կենտրոնական Իտալիայի Գրան-Սասո լեռնային շրջանում երկրաշարժին հաջորդած ուժեղ ձնահյուսի պատճառով հյուրանոցը մնացել է ձյան հաստ շերտի տակ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 11 անձի, այդ թվում՝ 4 երեխա։

Նշենք, որ հունվարի 24-ին նույն շրջանում, երբ փրկարարները փորձել են տարածքից տարհանել վնասվածք ստացած դահուկորդին, նրանց ուղղաթիռը կործանվել է, ինչի հետևանքով վեց մարդ է մահացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG