Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է․ ՀՀ ԱԻՆ


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Տիգրանաշենի ոլորանները, Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն և Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին և Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Վայոց ձորի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG