Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահը մարտահրավեր է նետում Անգելա Մերկելին


Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Շուլցի թեկնածության պաշտոնապես հաստատվելու է հունվարի 29-ին:

Գերմանիայում կառավարությունն ու կանցլերը նշանակվում են Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով. խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի սեպտեմբերին:

Շուլցը փաստորեն մարտահրավեր է նետում կառավարության գործող ղեկավար Անգելա Մերկելին, ով արդեն առաջադրել է իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում: Ընդ որում` վերջին հարցումների համաձայն ձայների մեծամասնությունը կարող է ստանալ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական բլոկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG