Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը կառավարությանն արգելեց սկսել «բրեքսիթի» գործընթացը


Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման դեմ բողոքի ցույց Լոնդոնում, հուլիս, 2016թ․

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը արգելում է կառավարությանը սկսել «բրեքսիթի» գործընթացը: Եվրամիությունից դուրս գալու համար բրիտանական կառավարությունը նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը, վճռել է Գերագույն դատարանը:

Գերագույն ատյանը այդպիսով աջակցում է Լոնդոնի Բարձր դատարանի՝ անցած տարվա նոյեմբերին կայացրած որոշմանը, ըստ որի՝ կառավարությունը Եվրամիությունից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը: Բացի այդ, դատարանը նաև վճռել էր, որ Եվրամիությունից դուրս գալու համար Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG