Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում իրավապաշտպանի ցմահ ազատազրկման դատավճիռը մնաց ուժի մեջ


Ղրղըզստան - Ազիմժան Ասկարովը դատարանի դահլիճում, հունվար, 2017թ․
Ղրղըզստան - Ազիմժան Ասկարովը դատարանի դահլիճում, հունվար, 2017թ․

Ղրղըզստանում դատարանը ուժի մեջ է թողել ծագումով ուզբեկ իրավապաշտպան Ազիմժան Ասկարովի ցմահ ազատազրկման դատավճիռը:

Դատարանը նշել է, որ Ասկարովի մեղքն ապացուցված է, խոշտանգման մասին պնդումների և քննությունը սխալ ուղով տանելու մասին հայտարարությունները չեն հաստատվել:

66-ամյա Ասկարովը հայտարարել է, որ հացադուլ է սկսելու:

2010 թվականին Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած միջէթնիկ հակամարտությունից հետո Ազիմժան Ասկարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել ոստիկանի սպանության և ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքներով:

Իրավապաշտպանը պնդում է, որ իր գործը քաղաքական է: Նույն կարծիքին են ՄԱԿ-ը, մի շարք միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ Human Rights Watch-ը. այս կառույցները իշխանություններին կոչ են անում ազատ արձակել նրան:

Ասկարովը 2011-ին արժանացել է Homo Homini մրցանակի՝ People in Need իրավապաշտպան հանրության կողմից: Այդ մրցանակը տրվում է անձանց, ովքեր «նշանակալի ավանդ են ունեցել մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարում»:

2015-ի ամռանը ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես Ասկարովին պարգևատրել է «մարդու իրավունքների պաշտպանության գործում ավանդի համար»: Ի պատասխան՝ Ղրղըզստանը չեղարկել է ԱՄՆ կառավարության հետ համագործակցության 1993-ին կնքված համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG