Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա


Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այցի շրջանակներում Մամեդյարովը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների վրա։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG