Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է ՀՀԿ-ից դուրս գալու մասին լուրը


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է, որ իշխող կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նախկին վարչապետը միայն ասաց՝ դիմումը, երբ լինի՝ կիմանանք: «Երբ, որ լինի, Դուք կիմանաք», - ասաց Աբրահամյանը:

Լրատվամիջոցները գրում են, որ 2012 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Ազատություն»-ը կապվեց նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ: «Այս պահին կենտրոնական գրասենյակը նմանատիպ ինֆորմացիային համապատասխան դիմում չի ստացել», - ասաց Թադևոսյանը։

Հարցին, թե նման տեղեկություն ունե՞ն, որ պատրաստվում է դիմում գրել, Թադևոսյանը պատասխանեց. - «Չունեմ տեղեկություն։ Նման քննարկում կուսակցությունում չի եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG