Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կարծում է, թե առայժմ շատ վաղ է՝ գնահատելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նրա դիրքորոշումը շատ հարցերում դեռևս հայտնի չէ:
«Թրամփի հայացքները մահմեդականության, Եվրոպայի, Ամերիկայի և գլոբալ մի շարք այլ հարցերի շուրջ դեռ հստակ չեն և վերահաստատման կարիք ունեն, մենք պետք է սպասենք և տեսնենք՝ ինչպես են գործողությունները զարգանում», - ասել է իրանցի դիվանագետը: