Մատչելիության հղումներ

«Սևան» ՔԿՀ-ի պետի և մի շարք աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Մասնավորապես, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG