«Ես չեմ կարծում, որ Մոլդովան երբևիցե կանդամակցի Եվրամիությանը», - ռուսաստանյան RT հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը:
«Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կենսական նշանակություն ունի Մոլդովայի համար: Եթե մենք միանանք Եվրամիությանը, չենք կարողանա լուծել երկրի միավորման հարցը, նաև կխաթարենք ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ», - նշել է Մոլդովայի նախագահը: