Ֆրանսիայի նախկին վարչապետ, սոցիալիստ Մանյուել Վալսը կիրակի օրը կայացած ներկուսակցական ընտրություններում մոտ 5 տոկոսով զիջել է կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին: Վալսը ստացել է քվեների 31, իսկ Ամոնը` ավելի քան 36 տոկոսը:
Թե երկու գործիչներից ով կհռչակվի Սոցիալիստական կուսակցության թեկնածու գարնանը երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում, պարզ կդառնա հունվարի 29-ին` քվեարկության երկրորդ փուլից հետո: