Մատչելիության հղումներ

2016-ին ՊԵԿ-ը կրկնակի նվազեցրել է ստուգումները


ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան, արխիվ
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան, արխիվ

Նախորդ տարի հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2015 թվականի համեմատ կրկնակի նվազել է: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016 թվականին իրականացրել է 9 հազար 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015-ի 19 հազար 20-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52 տոկոսով, փոխարենը` 283 տոկոսով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը:

Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով, մասնավորապես, ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG