Մատչելիության հղումներ

Բիշքեկի մոտ ավիաաղետի զոհերի թիվը հասավ 39-ի


Ղրղըզստան - Կործանված օդանավի բեկոր ավիաաղետի վայրում, 16-ը հունվարի, 2017թ․
Ղրղըզստան - Կործանված օդանավի բեկոր ավիաաղետի վայրում, 16-ը հունվարի, 2017թ․

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 39-ի։ Այսօր մահացել է 29-ամյա մի երիտասարդ, ով հիվանդանոց էր տեղափոխվել օդանավի կործանման վայրից՝ բազմաթիվ այրվածքներով։

Այս պահի դրությամբ Բիշքեկի հիվանդանոցներում բուժում է ստանում ավիավթարի հետևանքով վնասվածքներ ստացած 10 մարդ։

Հիշեցնենք՝ անցած երկուշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանի մոտակայքում «Բոինգ» բեռնատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել և ընկել բնակելի տների վրա։ Ավիաաղետի օրը հաղորդվել էր 37 զոհվածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG