Մատչելիության հղումներ

Դալայ լաման հույս է հայտնել, որ Թրամփը ու Պուտինը կհամագործակցեն հանուն խաղաղության


Դալայ լաման հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմիավորեն ջանքերը հանուն աշխարհում խաղաղության հաստատման։

Տիբեթական բուդդայականների արտաքսված առաջնորդը հայտարարել է, որ աշխարհը կարեկցանքի զգացողությամբ օժտված առաջնորդների կարիք ունի։

Ավելի վաղ՝ անցած տարվա նոյեմբերին, Դալայ լաման հայտարարել էր, որ Թրամփի ընտրության հետ կապված մտահոգություններ չունի և հույս ունի հանդիպել նրա հետ այն բանից հետո, երբ Թրամփը կստանձնի պաշտոնը։

Դալայ լաման հանդիպել նախկին ԱՄՆ նախագահների հետ, այդ թվում չորս անգամ՝ Բարաք Օբամայի հետ։ Դալայ լամայի նման հանդիպումները հարուցում են պաշտոնական Պեկինի զայրույթը։ Պեկինը Տիբեթի բուդդայականների առաջնորդին մեղադրում է Տիբեթը Չինաստանից անջատելու փորձերի մեջ։ Մինչդեռ Դալայ լաման բազմիցս հայտարարել է, որ պարզապես ցանկանում է, որպեսզի տարածաշրջանը որոշակի ինքնուրույնություն ստանա՝ մնալով Չինաստանի կազմում։

1959 թվականին Չինաստանի գերիշխանության դեմ ձախողված հեղափոխության փորձից հետո Դալայ լամայի նստավայրը Տիբեթից տեղափոխվել է Հնդկաստանի Դհարմսալա քաղաք։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG