Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը նախագահի թեկնածու է ընտրում


Ֆրանսիայում անցկացվում է Սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում կհստակեցվի, թե ովքեր են առաջադրվելու գարնանը սպասվող նախագահական ընտրություններում։

Նախնական ընտրություններին մասնակցում է վեց հոգի՝ այդ թվում նախկին վարչապետ Մանուել Վալսը: Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի ընտրություններին՝ ցածր վարկանիշի պատճառով։

Անցած տարեվերջին հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել որ երկրների գործող նախագահին աջակցում է ֆրանսիացիների ընդամենը չորս տոկոսը։

Հարցումների արդյունքների համաձայն Սոցիալիստական կուսակցությունը քիչ հնարավորություններ ունի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար։ Փորձագետների կարծիքով Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու են աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը և աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG