Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել է Կենտրոնական հետախուզական վարչություն, որի հետ ավելի վաղ անհամաձայնություններ ուներ:

Իր ելույթում Թրամփը երկրի հատուկ ծառայությունների գլխավոր խնդիրը համարել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Նախագահ Թրամփը նաև հույս է հայտնել, որ Սենատը կհաստատի իր կողմից առաջադրված Մայք Պոմպեոյի թեկնածությունը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում։

Դեմոկրատներին Կոնգրեսում հաջողվել է հետաձգել հարցի քննարկումը մինչև երկուշաբթի։ Հանրապետական օրենսդիրները դատապարտել են այդ նախաձեռնությունը և նշել, որ դրա հետևանքով գերատեսչությունը անցնող հանգստյան օրերին մնացել է առանց ղեկավարի։

Ավելի վաղ Թրամփը քննադատական խոսքեր էր հնչեցրել ԿՀՎ-ի և մյուս հետախուզական ծառայություններին գործունեության վերաբերյալ՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության և հաքերային հարձակումների հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG