Մատչելիության հղումներ

ԵՄ անդամ մի շարք երկրների թույլ տրվեց երկարաձգել սահմանային վերահսկողության ժամկետը


Միգրանտների խումբ Շվեդիայում, արխիվ
Միգրանտների խումբ Շվեդիայում, արխիվ

Եվրահանձնաժողովը Գերմանիային, Ավստրիային, Դանիային, Նորվեգիային և Շվեդիային թույլ տվեց ևս 3 ամսով երկարաձգել սահմանային վերահսկողության ժամկետը՝ միգրանտների տեղաշարաժը հսկողության տակ պահելու համար:

ինչպես հաղորդում է Die Welt պարբերականը, սահմանային ստուգումները կշարունակվեն մինչև մայիս: Միության սահմանների պահպանության հարցերը քննարկելու նպատակով ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները մտադիր են հավաքվել հունվարի 26-ին Մալթայում:

2015 թվականին Եվրոպան բախվեց միգրացիոն լուրջ ճգնաժամի: Այդ ժամանակից ի վեր Եվրոպայում ապաստան է փնտրում մերձավորարևելյան և աֆրիկյան երկրներից ժամանած ավելի քան 1,5 միլիոն միգրանտ: Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ միգրանտների այս աննախադեպ հոսքի մեջ ահաբեկչության վտանգ են տեսնում և ջանքեր են գործադրում՝ նրանց ընդունումը թույլ չտալու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG