Մատչելիության հղումներ

Ավստրիայում ահաբեկչություն է կանխվել


Վիենայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա մի քաղաքացու, ով ծրագրել էր ահաբեկչական հարձակում իրականացնել: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:

Վերջինիս խոսքով, հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալվածն իսլամիստական հայացքների կրող է, և նրա գործողությունները «ջիհադիստական դրդապատճառներ» ունեն: «Այդ անձի մասին մեզ տեղեկացրել են արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունները»,- ասել է Ավստրիայի ՆԳ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG