Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է Թրամփի դեմ բողոքի ակցիաների մոտ 200 մասնակցի


Բողոքի ցույց Վաշինգտոնում, 20-ը հունվարի, 2017 թ․

Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ավելի քան 200 մասնակցի: Ավելի վաղ հաղորդվում էր ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին:

Սև հագուստներով, հիմնականում դիմակներով ցուցարարները, քայլերթով անցնելով քաղաքի փողոցներով, իրենց ճանապարհին ջարդել են մի քանի խանութների ցուցափեղկեր, մեքենաների պատուհաններ:

Գլխավոր ակցիան կազմակերպվել է Disrupt J20 խմբավորման կողմից, որի հիմնադիր Ալլի Մաքրեյեքենը հայտարարել է, որ իրենց համակիրները դեմ են կանանց, ապօրինի միգրանտների, մահմեդականների հասցեին Թրամփի աղմկահարույց հայտարարություններին:

Այսօր՝ հունվարի 21-ին Վաշինգտոնում նախատեսված է «Կանանց երթը»: Իշխանությունների տվյալներով, սպասվում է մինչև 100 հազար մարդու մասնակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG