Մատչելիության հղումներ

Վնասված է Հալեպի պատմական շրջանը․ ՅՈւՆԵՍԿՕ


Հալեպի պատմական շրջանի մոտ 60 տոկոսը լրջորեն վնասվել է, քաղաքի մեկ երրորդը ամբողջությամբ ավերված է, այս մասին հայտարարում է ՅՈւՆԵՍԿՈ-ն՝ վկայակոչելով կազմակերպության փորձագետների՝ Սիրիայում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատվիրակության գնահատմամբ, հատկապես տուժել է Հալեպի հայտնի Ցիտադելը, որը կառուցվել է 10-րդ դարում:

Քաղաքը հիմնականում տուժել է վերջին ամիսների ռմբակոծություններից: Վերջին չորս տարվա ընթացքում Հալեպը կռվախնձոր էր դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքի և զինված ընդդիմության միջև: Դեկտեմբերից քաղաքն անցել է կառավարական բանակի վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG