Մատչելիության հղումներ

Կիևի օդանավակայանում ձերբակալվել է Իսլամ Քարիմովի կնոջ զարմիկը


Իսլամ Քարիմով, արխիվ
Իսլամ Քարիմով, արխիվ

Կիևի օդանավակայանում ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին նախագահի ազգականներից մեկը, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ խոշոր ֆինանսական մեքենայությունների գործով։

33-ամա Ակբարալի Աբդուլաևը Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի կնոջ զարմիկն է։ Նա 2014 թվականին ձերբակալվել էր տնտեսական ծանր հանցագործությունների մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը։ Ըստ աղբյուրի, Աբդուլաևը ժամանակին ձերբակալվել էր անձամբ նախագահ Քարիմովի հրամանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG