Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հանձնարարել է ռուսական նավթին այլընտրանք փնտրել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրին ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով։

«Մենք մարդկանցից ոչինչ չենք թաքցնում, կարծում եմ՝ պետք չէ։ Աղետ չէ, բայց Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատումները պետք է փոխարինվեն այլընտրանքային տարբերակներով», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը մտադիր է կրճատել Բելառուս արտահանվող նավթային պաշարները՝ առաջին եռամսյակում 4.5 միլիոն տոննայից հասցնելով 4 միլիոնի։ Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կողմերին չի հաջողվել մինչև անցած տարեվերջ լուծել Մինսկի գազային պարտքի մարման շուրջ տարաձայնությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG