ԱՄՆ հետախուզության տվյալներով, Բարաք Օբամայի նախագահության օրոք տարբեր երկրներում ամերիկյան գործողությունների զոհ է դարձել 117 քաղաքացիական անձ։
Թեև այդ երկրները չեն նշվում, սակայն հայտնի է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Կենտրոնական հետախուզական վարչությունը թիրախներ են հետապնդել Պակիստանում, Եմենում, Սոմալիում և Լիբիայում:
Տվյալները չեն ներառում Միացյալ Նահանգների կողմից որպես ակտիվ մարտական գործողությունների շրջաններ դիտարկվող Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ավիահարվածներից տուժածներին։