Մատչելիության հղումներ

Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հրամանի համար հիմք է հանդիսացել Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Ըստ այդմ, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ տրված ավարտական փաստաթղթով՝ վկայական, ատեստատ, դիպլոմ, իսկ նման փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով:

Համաձայն հաստատված կարգի, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի կրթության և գիտության նախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG