Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ընկերությանը պատկանող ալյումինի գործարանում:
«Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են: Պարզվել է, որ գլանման արտադրամասում այրվում է 1 հաստոց», - ասված է հաղորդագրությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին: