Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանի Հանրապետությունը, ըստ ամերիկյան արարողակարգի, ներկայացնելու է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
2016 թվականի նոյեմբերի 8-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է վաղը՝ հունվարի 20-ին: