Մատչելիության հղումներ

Այսօր մեկ ժամվա ընթացքում երեք ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իտալիայի կենտրոնում՝ նույն տարածաշրջանում, որտեղ անցած տարի մի շարք հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել և որը վերջին օրերին ծածկված է մեկ մետրից ավելի բարձրությամբ ձյան շերտով:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ դեռ չկան, սակայն ցնցումները զգացվել են տվյալ տարածաշրջանից մոտ 100 կիլոմետր հեռու գտնվող մայրաքաղաք Հռոմում, որտեղ որպես նախազգուշական միջոցառումներ՝ մետրոպոլիտենը փակվել է, ծնողներին խնդրել են դպրոցներից տանել իրենց երեխաներին:

Առաջին երկրաշարժը՝ 5․3 մագնիտուդով, Ամատրիչե քաղաքից հյուսիս գտնվող շրջանը ցնցել է տեղական ժամանակով ժամը 10:25, երկրորդը՝ 5․7 մագնիտուդով, տեղի է ունեցել մոտ 50 րոպե հետո, ևս 10 րոպե անց տեղի է ունեցել երրորդը՝ 5․3 մագնիտուդով: Երկրաշարժերին հաջորդել են հետցնցումները:

Լեռնոտ տարածաշրջանում անցած տարի տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետևանքով, հիշեցնենք, մոտ 300 մարդ զոհվեց, ավերվեցին կամ լրջորեն վնասվեցին հին շինություններ, այդ թվում՝ պատմամշակութային արժեք ներկայացնող:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG