Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը ավագը հոսպիտալացվել է Հյուսթոնում: Այս մասին հաղորդում են Տեքսասի տեղական լրատվամիջոցները:
92-ամյա Բուշին հիվանդանոց տեղափոխելու պատճառների մասին չի նշվում, բայց նրա գրասենյակի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ 41-րդ նախագահի վիճակը կայուն է, ամեն ինչ կարգին է, և հույս ունեն՝ մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից: