Գերմանիայի դաշնային Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը մերժել է հայցը աջ ծայրահեղական Գերմանիայի ազգային դեմոկրատական կուսակցության արգելքի մասին:
Չնայած կուսակցության գաղափարախոսությունը հակասում է գերմանական Սահմանադրության արժեքային համակարգին, այդուհանդերձ, կուսակցությունը Գերմանիայում ժողովրդավարությունը վնասելու ներուժ չունի, հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն՝ հրապարակելով դատավճիռը: Նրա խոսքով՝ «չկան համոզիչ ապացույցներ առ այն, որր կուսակցության գործունեությունը կարող է հաջողություններ ունենալ»:
Աջ ծայրահեղական կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով հայց էր ներկայացրել Բունդեսրաթը՝ գերմանական դաշնային հողերի ներկայացուցչությունը 2013 թվականին: